Մկրտությունը
Սա ակնհայտ է՝ որտեղ չկա աստվածային հայտնություն, այնտեղ չկա աստվածաշնչյան կողմնորոշում, այլ բանավեճեր և մեկնաբա- նություններ: Դա վերաբերում է աստվածաշնչյան բոլոր թեմաներին, ներառյալ ջրի մկրտությունը: Ինչու՞ չորրորդ դարից սկսած մկրտությունն այլևս չի կատարվում այնպես, ինչպես Պետրոսն է կատարել Երուսաղեմում (Գործք 2:38), Փիլիպոսը՝ Սամարիայում (Գործք (8:16) և Պողոսը՝ Եփեսոսում (Գործք 19:5): Որովհետև եկեղեցական հայրերը չեն հասկացել, որ պետք է մկրտել Անունով, որի մեջ է Աստծո տված փրկությունը (Գործք 4:11): Աստծո մասին սխալ հասկացողության պատճառով Մատթ. 28:19-ում մեր Տիրոջ մկրտության պատվերը նույնպես փոխվել է երրորդաբանական պաշտոնական գործողության, որը բացարձակապես ոչ մի ընդհանուր բան չունի սկզբնական նշանակության հետ, բայց մինչև այսօր կիրառվում է: Աստվածաշնչյան մկրտությանը նախորդում է քարոզչությունը, որովհետև հավատքը Աստծո Խոսքը լսելուց է (Գործք 2, Հռոմ. 10:16-17): Այսպես է մեր Տերը պատվիրել միսիոներական հանձնարարության մեջ. ՙԱմբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեք: Ով որ հավատա ու մկրտվի...՚ (Մարկ.16:15,16): Մկրտվողը, որպես նոր հավատացյալ, վկայում է, որ ստացել է մեղքերի թողություն: Եկեղեցու քննադատական պատմությունն ապացուցել է, որ Մատթ. 28:19-ի մկրտության պատվերի սկզբնական տարբերակն այսպիսին էր. ՙՈւրեմն գնացեք բոլոր ազգերին աշակերտ դարձրեք՝ նրանց մկրտելով Իմ անունով (onto onomati mou): Նրանց սովորեցրեք, որ այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, պահեն՚: Այսպես է գրված Նեսթլե-Ալենդի՝ 1973 թվականին հրատարակված Նոր Կտակարանի («Novum Testamentum Graece et Germanice») տողատակի ծանոթության մեջ: Ամբողջ աշխարհում հայտնի տարբերակը՝ ՙՀանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու՚, որը բոլոր եկեղեցիներում կիրառվում է ցանկացած արարողության ժամանակ, չկա ոչ մի սկզբնական ձեռնարկում ըստ Աստվածաշնչի ուսումնասիրության քննադատների: Լյութերի թարգմանության տողատակի ծանոթության մեջ Մատթ. 28:19-ի վերաբերյալ գրված է. ՙՃշգրիտ տեքստն այսպիսին է՝ ՙՈւրեմն գնացեք բոլոր ազգերին աշակերտ դարձրեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու Անվան մեջ: Նրանց սովորեցրեք...՚: Նախքան մկրտելը այն Անվան մեջ, որով Աստված մեզ հայտնվել է որպես Հայր Որդու մեջ և Սուրբ Հոգու միջոցով, պետք է նախ այդ Անունը մեզ համար բացահայտված լինի: Էլբերֆելդերի և Մենգեի թարգմանություններում, որոնք Աստվածաշնչի ամենից շատ կարդացվող գերմաներեն թարգմանություններն են, նույնպես գրված է. ՙՄկրտեք Անվան մեջ...՚: Հենց այդպես արեցին առաքյալները: Աստվածաշնչում երրորդաբանական սահմանումը ոչ մի անգամ չի կիրառվում, ոչ մի անգամ: Դրա հաստատումը գտնում ենք հունարեն-գերմաներեն տողացի թարգմանության մեջ:
Ուրեմն գնացեք բոլոր ազգերին աշակերտ դարձրեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու Անվան մեջ: Նրանց սովորեցրեք, որ պահեն... Նոր Կտակարանի Եկեղեցու հիմնման օրը իր առաջին քարոզում Պետրոսը երկար բացատրություն չտվեց մկրտության վերաբերյալ, որովհետև նա ճշմարիտ խոսքերը լսել էր հենց Ուսուցչից և իր համար պարզ էր մկրտությունը կատարելու եղանակը: Այդպիսով նա գործեց հարուցյալ Տիրոջ տված միսիոներական հանձնարարության համաձայն և պատվիրեց հավատացողներին մկրտվել Տեր Հիսուս Քրիստոսի Անունով (Գործք 2:37-41): Հենց հաջորդ առիթի ժամանակ նա նորից քարոզեց մեղքերի թողությունը. ՙԲոլոր մարգարեները նրա մասին վկայություն են տալիս, որ ամեն նրան հավատացողը նրա անունով մեղքերի թողություն կստանա՚ (Գործք 10:43): Նաև մկրտությունը. ՙՄի՞թե մեկը կարող է արգելել, որպեսզի սրանք ջրով չմկրտվեն, որոնք Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես և մենք: Եվ հրամայեց նրանց, որ մկրտվեն Հիսուս Քրիստոսի անունով՚ (Գործք 10:47,48): Պողոսի քարոզչության արդյունքում նույնիսկ Հովհաննես Մկրտչի աշակերտները, որոնք հավատացել էին Հիսուս Քրիստոսին, նորից մկրտվեցին. ՙԵվ երբ լսեցին, Տեր Հիսուսի անունով մկրտվեցին: Ու երբ Պողոսը ձեռք դրեց նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա, և նրանք լեզուներ էին խոսում ու մարգարեանում՚: (Գործք 19:5,6): Առաքյալները և սկզբնական քրիստոնեության բոլոր հավատացյալները հասկացել էին, որ մկրտությունը պետք է լինի Անվան մեջ, որում փրկության կա: Հավատքը, ջրի մկրտությունն ու Սուրբ Հոգու մկրտությունը միասին են: Ջրի մկրտությամբ հավատացյալը վկայում է Աստծո հանդեպ իր հավատքը, իսկ Սուրբ Հոգու մկրտությամբ Աստված հաստատում է հավատացյալին: ՙՈրովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե հրեաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք՚ (Ա Կորնթ. 12:13): Միջազգային եկեղեցական պատմագրերը միաձայն վկայում են, որ սկզբնական քրիստոնեությունից մինչև երրորդ դարը մկրտել են միայն Տեր Հիսուս Քրիստոսի Անունով, մեկ անգամ ընկղմելով: Առաքյալը գրել է Հռոմի հավատացյալներին. ՙԿամ չգիտե՞ք, թե մեզանից քանիսը, որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցինք, նրա մահվանը մկրտվեցինք: Մկրտությամբ նրա հետ մեռնելով թաղվեցինք մահի մեջ, (այսինքն՝ ընկղմվելու միջոցով՝ baptisimo) որ ինչպես Քրիստոսը մեռելների միջից Հոր փառքով հարություն առավ, այնպես մենք էլ նոր կյանքի մեջ ընթանանք՚ (Հռոմ.6:3,4): ՙՆրա հետ մկրտությամբ թաղվեցիք...՚ (Կողոս.2:12): Գործք 8:38-ում ասվում է. ՙԵվ հրամայեց, որ կառքը կանգնեցնի. երկուսն էլ՝ Փիլիպոսն ու ներքինին, ջուրն իջան, և նա մկրտեց նրան՚: Հովհաննես Մկրտիչը նույնպես մկրտում էր Հորդանանում (ոչ թե Հորդանանի մոտ). ՙԵվ հրամայեց, որ կառքը կանգնեցնի. երկուսն էլ՝ Փիլիպոսն ու ներքինին, ջուրն իջան, և նա մկրտեց նրան՚: 337 թվականին, երբ Կոստանդիանոս կայսրը պառկած էր մահվան մահճում, Անկիրոնի պալատում, եպիսկոպոս Եվսեբիոսը երեք անգամ ջուր ցողեց նրա ճակատին՝ ասելով երրորդաբանական սահմանումը: Մի՞թե դա մկրտություն էր: Այդպիսով Կոստանդիանոսը իբր պետք է քրիստոնյա դառնար, թեև մինչև կյանքի վերջը պաշտել է արևի աստծուն: Երրորդաբանական մկրտության խոսքերն ավելացվել են հոգևորապես կույր եկեղեցական հայրերի կողմից երրորդության ուսմունքի ծագման ժամանակ: Երրորդաբանական մկրտության սահմանումը լիովին համապատասխանում էր երրորդության հնարված ուսմունքին, այն արժանահավատ դարձնելու համար: Դա ՙհռոմեական մկրտության դավանանքն՚ է: Եթե երրորդ և չորրորդ դարերի եկեղեցական հայրերը, իսկ հետագայում աստվածաբանները մկրտության պատվերը կատարեին այնպես, ինչպես Պետրոսը Պենտեկոստեի օրը (Գործք 2), կամ հետագայում՝ Պողոսը (Գործք 19:5), երբեք այդ թեմայի շուրջ բանավեճ չէր լինի: Մինչդեռ այդ եկեղեցական հայրերից ոչ մեկը չէր կարող վկայել Քրիստոսին ընդունելու, փրկության իրական փորձառություն ունենալու մասին, ուր մնաց թե Աստծո կողմից հանձնարարություն ստանալու մասին: Աստվածաշնչում չկա երեք հավիտենական անձերի մասին երրորդության ուսմունքը, ոչ էլ երրորդաբանական մկրտությունը: Չկա մի հատված, որում ասված լինի, որ որևէ արարողություն կատարվել է կիրառելով այս սահմանումը՝ ՙՀանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու՚: Նույնիսկ մեկ հատված չկա: Յուրաքանչյուր աղոթք և ընդհանրապես ամեն բան կատարվում էր Տեր Հիսուս Քրիստոսի Անունով, որովհետև այդպես պատվիրեց ճշմարիտ հավատացյալներին Կողոս. 3:17 համարում. ՙԵվ ամենը, ինչ էլ որ անեք, խոսքով կամ գործով, Տեր Հիսուսի անունով արեք՝ Նրա միջոցով գոհություն տալով Աստծուն և Հորը՚: Երրորդաբանական սահմանումն օգտագործվում է բոլոր եկեղեցիներում բոլոր գործերի և կրոնական արարողությունների համար, մասոնական ժողովարաններ և կարգեր մտնելու համար, նույնիսկ սպիրիտիզմի սեանսների և օկուլտիզմի ժամանակ: Այն աստվածաշնչյան չէ, ուստի հակաաստվածաշնչյան է, աստվածային ծագման չէ, հետևաբար սխալ ներշնչանքից է և մոլորություն է: Բոլորը պետք է մտածեն դրա վերաբերյալ, նաև խարիզմատները, որոնք Հիսուս Քրիստոսի Անունը կիրառում են հիվանդների բժշկության համար, բայց վճռականորեն հրաժարվում են Տեր Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվելուց: Մինչդեռ պետք է, որ սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ հայտնվեն, որպեսզի կատարվի այն, ինչ կանխասել է մեր Տերը. ՙԱյն օրը շատերն Ինձ կասեն. ՙՏե՜ր, Տե՜ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք ու Քո անունով դևեր հանեցինք, Քո անունով շատ հրաշքներ արեցինք՚: Ես էլ այն ժամանակ նրանց հստակ կասեմ. ՙՁեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՜ք, ո՜վ անօրենություն գործողներ՚ (Մատթ.7:22, 23): Ո՞վ կարող է հասկանալ, որ ողջ քրիստոնեության մեջ անորոշություն կա այսպիսի հիմնական թեմաների շուրջ, ինչպիսիք են Աստվածությունը, մկրտությունը և Տերունական Ընթրիքը, երբ դրանք այդքան պարզ են ներկայացված Աստվածաշնչում: Դրա պատճառն այն է, որ մարդիկ չմնացին Քրիստոսի և առաքյալների վարդապետության մեջ: Դժբախտաբար, ճշմարիտ հայտնությունը, որը տրվել էր առաքյալներին, վերացավ արդեն քրիստոնեության առաջին դարերի ընթացքում, և եկեղեցական հայրերի կողմից քրիստոնեության մեջ ներմուծվեցին օտար, քաղաքական-կրոնական գաղափարախոսություններ: Շվեյցարացի հայտնի աստվածաբան Հանս Քունգը նույնպես անդրադարձել է այս թեմային իր ավելի քան հազար էջանոց ՙՔրիստոնեությունը՚ գրքում: 126-րդ էջում նա հարցնում է. ՙՆոր Կտակարանում որտե՞ղ է խոսվում երրորդության մասին՚: Եվ դրանից անմիջապես հետո գրում է. ՙՉկա երրորդության մասին ուսմունք Նոր Կտակարանում՚: Նաև քննարկում է ՙComma Johanneum՚ (Հովհաննեսի հավելումը). ՙՈրովհետև երեքն են, որ վկայում են երկնքում՝ Հայրը, Բանը և Սուրբ Հոգին, և այս երեքը մեկ են՚, և բացատրում է. ՙԱյնուամենայնիվ պատմության քննադատական ուսումնասիրությունը բացահայտել է, որ այս նախադասությունը կեղծիք է, որը բերվել է երրորդ կամ չորրորդ դարում հյուսիսային Աֆրիկայից կամ Իսպանիայից: Դա ոչ մի օգուտ չբերեց հռոմեական ինկվիզիցիայի իշխանությանը, թեև այն փորձում էր մեր դարի սկզբում պաշտպանել այդ նախադասությունը որպես իսկական: Ի՞նչ է դա նշանակում պարզ բառերով, եթե ոչ սա՝ հուդայաքրիստոնեության մեջ, նույնիսկ ողջ Նոր Կտակարանում իրոք գոյություն ունի հավատք Հայր Աստծո, Հիսուս Որդու և Սուրբ Հոգու հանդեպ, բայց չկա ոչ մի ուսմունք երեք անձից (գոյության ձևերից) բաղկացած Աստծո մասին, եռամեկ Աստծո կամ երրորդության մասին՚: (126-127 էջեր):
https://missia.am/readbook/10/36